ՁԻԱՀԸ, թոքախտը, արտասովոր գրիպը, Էբոլան հասարակության առողջությանը սպառնացող վտանգներից մի քանիսն են, որոնք կարող են է՛լ ավելի արագորեն տարածվել աշխարհում մեծ արագություններ զարգացնող տրանսպորտի միջոցով։ Վերջերս թռչնագրիպը երեւան է եկել որպես մարդկությանը սպառնացող հավանական վտանգ։ Թռչնագրիպի մասին ՚՚Ամերիկայի Ձայն՚՚-ի շարունակվող այս հատուկ նյութերում մեր թղթակիցները քննարկում են թռչնագրիպի հավանական վտանգի աստիճանն ու նախապատրաստական աշխատանքի ջանքերը, մի հիվանդություն՝ որն ինչպես բնութագրում են փորձագետները,՚՚ապագայում կարող է փոխվել համաճարակի՚՚։